Ավտոմեքենայից պոկված անվադողը հարվածել է կանգառում կանգնած աղջկա
24.10.2013 10:59
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայից պոկվել է անվադողը և գլորվելով` հարվածել կանգառում կանգնած 20-ամյա աղջկա, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: