Ավտոմեքենայից վայր է ընկել
Հոկտեմբերի 10-ին, ժամը 03.00-ին, Խանջյան փողոցում` «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ուղևորը ընթացքի ժամանակ բացել է մեքենայի դուռը և վայր ընկել ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: