Ավտոմեքենայից պայուսակ գողացողը ներկայացավ Արաբկիրի ոստիկանություն
Հունիսի 5-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից, օպերատիվ տվյալներն իրացնելու և բացատրական աշխատանքների արդյունքում բաժին է ներկայացել 30-ամյա տղամարդ և հայտնել, որ հունիսի 4-ին, ժամը 21.00-ին ապակին կոտրելով՝ Վ.Վաղարշյան և Արծրունի փողոցների խաչմերուկի հարակից տարածքում կայանված «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է պայուսակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: