1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են գողացված զենքերն ու պայուսակը

02.04.2013 16:54 Գողություն

Մարտի 31-ին, ժամը 14.40-ին, Նուբարաշենի խճուղում գտնվող հրաձգարանի փոխտնօրենից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.15-ից 08.30-ն ընկած ժամանակահատվածում, հրաձգարանի բար-սրճարանի մուտքի դռան փականը կոտրելով՝ գողացել են բար-սրճարանին կից հարթակի վրա դրված «ՕՊ ՍԿՍ» 7,62x39 մմ տրամաչափի, «ՏՕԶ 8-1» 5,6 մմ տրամաչափի, «ՏՕԶ 34» 12 տրամաչափի հրացաններ և բար-սրճարանի աշխատակցուհու պայուսակը, որի մեջ եղել է 6.000 դրամ, գրավատան փաստաթղթեր և հարդարման պարագաներ` պատճառելով մոտ 470.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ «Վարդավառ» այգու մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Դավիթ Ս.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են գողացված զենքերն ու պայուսակը:
Հայտնաբերվածն առգրավված է:
Դավիթ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: