ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենայի սրահում` դանակի սպառնալիքով

04.04.2018 11:06 Ավազակություն
Ավտոմեքենայի սրահում` դանակի սպառնալիքով

Ապրիլի 3-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 34-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը 1984 թ. ծնված Գևորգ Խ.-ն է, որը ժամը 20.15-ին Երևանի Լվովյան փողոցից «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել բաժին:
Գևորգ Խ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: