1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոմեքենա փախցնելու փորձ Կապանում

20.06.2019 16:14 Գողություն

Հունիսի 19-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Կապանի բաժին է զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարել:
Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ հունիսի 18-ի ժամը 18.00-ից հունիսի 19-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում շենքի մոտ կայանված իր ավտոմեքենայի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են, փորձել էլեկտրալարերով շարժիչը գործի գցել և մեքենան առևանգել, սակայն, անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Քաջարան քաղաքի 29-ամյա մի բնակիչ, որը նույն օրը, ժամը 09.15-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: