Ավտոմեքենաների բախում, վիճաբանություն, փախուստ
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում 1978 թ. ծնված Կարեն Ա.-ի վարած «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ-ին բախվել է 1963 թ. ծնված Արբակ Ս.-ին պատկանող, նշված վայրում կայանված «ՎԱԶ-21214-126» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Արթուր Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բախումից հետո «ԲՄՎ»-ն դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել է առանձնատներից մեկի պատին, ինչից հետո Կարեն Ա.-ն, ուղևոր, 1990 թ. ծնված Էդգար Ս.-ն և «ՎԱԶ-21214-126»-ի վարորդ Արբակ Ս.-ն վիճաբանել են, քաշքշել իրար, այնուհետև «ԲՄՎ»-ի վարորդ Կարեն Ա.-ն դիմել է փախուստի:
Վերջինս հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: