Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին
Հունիսի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
