Ավտոմեքենան փախցրել և տեղափոխել էր Արարատի մարզի Խաչփառ գյուղ
12.12.2014 19:36
ԱՄՏ-ի փախցնել
Դեկտեմբերի 6-ին, ժամը 7.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1978 թ. ծնված Խաչիկ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 5.30-ից 6.30-ն ընկած ժամանակահատվածում, իրենց շենքի բակից փախցրել են իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, Արարատի մարզի Խաչփառ գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարեկ Մ.-ին:
Պարզվել է, որ գողությունը կատարել է Նարեկ Մ.-ն, որը դեկտեմբերի 9-ին ավտոմեքենան ապամոնտաժելու նպատակով հափշտակել և տեղափոխել է Արարատի մարզի Խաչփառ գյուղի բնակիչ Գուրգեն Մ.-ի տանը կից ավտոտնակ:
Գողոնը հայտնաբերված է:
Նարեկ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: