Ավտոմեքենա է գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է
02.10.2012 11:19
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 349,5 կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1987 թ. ծնված Գավրուշա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: