Ավտոտնակում «ԳԱԶ-24» է այրվել
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Տավրոսի 21-րդ փողոցի թիվ 36 տան բակի ավտոտնակում կայանված ավտոմեքենան:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.00-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սվետլանա Ք.-ն ավտոտնակի լույսը վառ թողնելով` փակել է դուռը, իսկ ժամը 21.25-ի սահմաններում, նկատել է, որ այրվում է այնտեղ կայանված «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան:
Հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզվում են:
ՀՀ ԱԻՆ Վանաձորի ՀՓՋ կողմից կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: