ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ավտոմեքենաները՝ թիրախ

10.02.2016 10:22 Գողություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթի 11-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 Հայկ Թ.-ին՝ իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը և ձայնարկիչը, իսկ մեկ այլ փողոցում կայանված «ՎԱԶ-2107»-ից` էլեկտրական մարտկոցը, ձայնարկիչը և պահեստային անիվը, ինչպես նաև փետրվարի 7-ին Աբովյան քաղաքում «ՎԱԶ-2106»-ից գողացել է էլեկտրական մարտկոց և ձայնարկիչի 2 բարձրախոս:
Փետրվարի 8-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 48-ամյա մի կին և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված, որդուն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ձայնարկիչը և դրամապանակը, որի մեջ եղել է փաստաթղթեր և էլեկտրական մարտկոց:
Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Հայկ Թ.-ն: Գողոնը հայտնաբերվել է նրա ավտոմեքենայում:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ վերջինս Արշակունյաց պողոտայի թիվ 54/2 շենքի բակում կայանված, 1957 թ. ծնված Վարուժան Ս.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1989 թ. ծնված Հենրիկ Ա.-ն և հայտնել, որ իրենց տան մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը և ձայնարկիչը:
Պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Հայկ Թ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: