Ավտոմեքենան փախցնողին հայտնաբերեցին
Ոստիկանության Բազումի բաժին դիմած տղամարդը հաղորդում է տվել, որ գիշերը փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Բազումի բաժնի և Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ ավտոմեքենան փախցրել է 1986 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, մեքենան թողել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածի` Գուգարք գյուղի վարչական տարածքում` երկաթուղային գծանցի մոտ:
Ավտոմեքենան հայտնաբերվել է:
Նույն օրը, ժամը 21.20-ին, Կարեն Ա.-ն բերման է ենթարկվել բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի կողմից պահպանվող տարածք:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: