Ավտոտնակից՝ տուն, տնից՝ 450.000 դրամի ոսկյա զարդեր
21.05.2015 11:20
Գողություն
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վարդան Գ.-ին:
Նա խոստովանել է, որ ապրիլի 28-ին, ժամը 15-ի սահմաններում, ավտոտնակի բաց դռնից մուտք գործելով՝ 1973 թ. ծնված Բենիամին Գ.-ի տնից գողացել է 450.000 դրամի ոսկյա զարդեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: