Հետախուզվում էր ավազակության մեղադրանքով
12.03.2015 12:25
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 11-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Փարսադան Փ.-ն, որը մարտի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /Ավազակությունը/ 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: