ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերեց «Մաուզեր-Վերկե» ատրճանակ և 8 փամփուշտ

Ապրիլի 22-ին, ժամը 21.55-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 7 շենքի հետնամասում գտնվող աղբամանների մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Մաուզեր-Վերկե» տիպի ատրճանակ՝ փամփշտակալով, և 7.65 մմ տ/չ 8 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: