Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 23-ին, ժամը 17.40-ին, «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին﹐ ժամը 18.20-ին﹐ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 շենքի մոտ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենայի:
«Կիա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին﹐ժամը 16.30-ին﹐ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 113/1 շենքի մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները և «Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 11.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Բ. Մուրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին﹐ ժամը 21.25-ին﹐ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 107/3 հասցեի դիմաց «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին﹐ ժամը 02.30-ի սահմաններում﹐ Մարգարա-Վանաձոր ճանապարհի 41-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և ընկել ձորը:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ-520»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ﹐ժամը 02.30-ի սահմաններում﹐ Բագարան-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Մարտունիկ Ս.-ին: Բացատրական աշխատանքների շնորհիվ նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 08.50-ի սահմաններում, Վաղարշապատի Չարենցի թաղամասի թիվ 13 շենքի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի երեխայի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 3-ամյա տղա է:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին﹐ ժամը 18.00-ի սահմաններում, Վաղարշապատի Բաղրամյան փողոցի թիվ 43 տան դիմաց իրար են բախվել «Նիսան Իքստրայլ», «Տոյոտա Պրադո» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին﹐ ժամը 16.00-ի սահմաններում﹐ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Հունդաի»-ի վարորդը﹐2 ուղևորները, «Մերսեդես»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին﹐ ժամը 19.00-ի սահմաններում﹐ Հրազդանի Զորավար Անդրանիկ պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է շրջադարձ կատարող «Օպել»-ի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին﹐ ժամը 23.15-ի սահմաններում﹐ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 2/2 հասցեում գտնվող բենզալցակայանի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին﹐ ժամը 19.40-ի սահմաններում﹐ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի: Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: