Ապօրինի ծառահատումների հետքերով
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում գտնվող, Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ գործող գազալցակայանի տարածքից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արթուր Մ.-ին՝ «ԶԻԼ ՄՄԶ-4502» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով: Բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է մոտ 5 խմ վառելափայտ, որի ձեռքբերման փաստաթղթերը բացակայել են:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի օղակաձև խաչմերուկից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արման Դ.-ին` իր վարած «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված փայտանյութով:
Արման Դ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենայում առկա է մոտ 4.5 խ/մ փայտանյութ:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի օղակաձև խաչմերուկից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Տիգրան Հ.-ին՝ իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով:
Տիգրան Հ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենայում առկա է մոտ 8 խ/մ փայտանյութ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: