Ատրճանակ՝ «Ֆոլքսվագենում»
21.07.2016 18:22
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հուլիսի 20-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի և Արտաշատի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով, իր վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գտնվող դպրոցի մոտից ոստիկանության Արարատի մարզային վարչություն բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի գետնի ծածկոցի վրայից հայտնաբերվել է «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: