ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ատրճանակի բռնակով հարվածել է դեմքին

Օրերս հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք»  ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում` վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի բակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ   մարտի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակի բռնակով ինքն է հարվածել Գագիկ Ա.-ի դեմքին` պատճառելով  վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: