ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ատրճանակի սպառնալիքի տակ

01.11.2012 11:21 Ավազակություն

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Էրեբունու բաժնի ծառայողները  հոկտեմբերի 31-ին, ժամը 16.00-ին, Արցախի փողոցի թիվ 12 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռոբերտ Դ.-ին, որի խուզարկությամբ, տաբատի գրպանից հայտնաբերվել է 22 սմ երկարությամբ, 11 սմ շեղբով գաղտնի փականով դանակ:
Ռոբերտ Դ.-ն խոստովանել է, որ դեռևս չպարզված երկու անձանց հետ, սեպտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, Արցախի փողոցի թիվ 8 շենքին հարակից ավտոտնակների մոտ, պնևմատիկ ատրճանակի սպառնալիքի տակ, 22-ամյա մի երիտասարդից հափշտակել են 50 գրամանոց ոսկյա շղթա:
Հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության:
Ռոբերտ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: