Ատրճանակի սպառնալիքով
02.12.2013 13:03
Ավազակություն
Դեկտեմբերի 1-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գոռ Մ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Արթուր Գ.-ին:
Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, գնացել են Սիսակյան փողոցի 4 շենքի մի բնակարան, որտեղ Գոռ Մ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել ու ատրճանակի սպառնալիքով նույն տան բնակչուհի Լիլիթ Ս.-ից պահանջել է 100.000 դրամ, սակայն չստանալով նշված գումարը, ստուգել է ննջասենյակում գտնվող պահարանի դարակները և գումարը չհայտնաբերելով` հեռացել են:
Գոռ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: