1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վարորդը ատրճանակի սպառնալիքով 60 000 դրամ էր վերցրել

12.05.2023 11:24 Ավազակություն
Վարորդը ատրճանակի սպառնալիքով 60 000 դրամ էր վերցրել

Մայիսի 11-ի ժամը 13.00-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 39-ամյա տղամարդը հայտնել էր, որ մայիսի 9-ի առավոտյան Վարդանանց փողոցում «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ատրճանակի սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է 60 000 դրամ:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի, Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է «Օպելի» վարորդի ինքնությունը: Երևանցի 63-ամյա տղամարդը Արգիշտիի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպելով» հանդերձ, ներկայացվել է Կենտրոնական բաժին: Մեքենայի դռան գրպանիկի տեսանելի հատվածում ատրճանակ կար, որը, ըստ 63-ամյա տղամարդու, կրակայրիչ է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: