ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի պարեկները ատրճանակ են հայտնաբերել

Գեղարքունիքի պարեկները ատրճանակ են հայտնաբերել

Փետրվարի 27-ին պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ստուգել են 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան։ Մեքենայում ատրճանակ  կար՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին: Ատրճանակի օրինականությունը ստուգվում է։ Հանգամանքները պարզվում են: