Ատրճանակ` աղբարկղերի մոտ
21.07.2015 11:04
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Հայբուսակ» համալսարանի աղբամանների մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Երևան Աբելյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ գտնվող աղբարկղերի հարևանությամբ հայտնաբերել է «LLAMA CAL 6.35» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: