ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի պայուսակում լիցքավորված ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

Երիտասարդի պայուսակում լիցքավորված ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 17-ին, ժամը 04.00-ին, Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակի հարակից տարածքից, ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով, բաժին են տեղափոխել Աղավնատուն գյուղի 26-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ, և «Բայկալ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 11 փամփուշտով:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: