Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել
Օգոստոսի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ԵՔՎ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Բարեկամություն» կայարանի նախասրահից կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ՝ լիցքավորված հինգ փամփուշտով, ինչպես և գաղտնի փականով դանակ ու սուր ծայրով մետաղյա իր, որոնք առգրավվել են։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատատեխնիկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: