Երիտասարդի մոտ ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել
21.11.2022 17:16
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Նոյեմբերի 19-ի կեսօրին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահից գծային բաժին են տարել Երևանի 27-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային գրառմամբ մարտական ատրճանակ՝ լիցքավորված չորս փամփուշտով: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: