ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

16-ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

16-ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում իրացնելով ստացված տվյալները՝ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Մրգաստան գյուղի բնակիչ 16-ամյա մի պատանու: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ առանց համապատասխան թույլտվության:

Պատանին հայտնել է, որ ատրճանակը պատկանում է 19-ամյա ընկերոջը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: