Վարորդի պայուսակում ատրճանակ կար
08.02.2023 13:07
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները փետրվարի 7-ին ծառայություն իրականացնելիս Բագրատաշեն բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա 3» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարորդը բացել է մեքենայի սրահում դրված պայուսակը: Պայուսակում ատրճանակի նմանվող իր կար: 24-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է իրեն և ինքը չունի համապատասխան փաստաթուղթ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: