ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները ատրճանակ են հայտնաբերել

Մարտի 4-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Թևոսյան փողոցում հայտնաբերել և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ։ Նա մեքենայից ոստիկաններին է ներկայացրել «Erol Aras Magnum» գրառմամբ ատրճանակ և 2 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: