ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

42-ամյա տղամարդու մոտ օդաճնշիչ ատրճանակ և մահակ կար

42-ամյա տղամարդու մոտ օդաճնշիչ ատրճանակ և մահակ կար

ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հունիսի 10-ին, ժամը 03.10-ին, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 42-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 4 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ և մահակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: