Պայուսակում «Բերետա» տեսակի լիցքավորված ատրճանակ հայտնաբերվեց
16.11.2022 12:03
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 15-ին Աղայան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել չորս տղամարդու: Անձնական խուզարկությամբ 51-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվել է «Բերետա» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով:
Տղամարդիկ և նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: