Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
22.04.2024 16:09
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ապրիլի 21-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: