Երիտասարդը պարեկներին է ներկայացրել լիցքավորված ատրճանակ
27.12.2022 12:37
Արձանագրված դեպքեր

Դեկտեմբերի 26-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Աղբյուր Սերոբի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու համար ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 30-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: