ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

Երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Տերյան փողոցի 32-ամյա մի բնակիչ մոտը ապօրինի զենք է պահում: Ապրիլի 28-ին, իրացնելով տեղեկությունը, Նոր Նորքի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայում նրան հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են բաժին: Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: