ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդու մոտ թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

Մարտի 30-ին Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններն իրացրին պարեկային ծառայության Երևանի գնդի և Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ։ Նրանք նույն օրը երեկոյան մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին 46-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ պայուսակում հայտնաբերվեցին թմբուկավոր ատրճանակ  ու փամփուշտներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: