16-ամյա պատանու մոտ ատրճանակ կար
07.03.2023 15:52
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 6-ին Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Ախուրյան գյուղի 16-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ պատանու մոտ հայտնաբերվել է «EKOL Majarov» գրառմամբ ատրճանակ:
16-ամյա պատանին, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: