Ատրճանակ՝ կամրջի տակ
18.03.2016 10:27
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի տակ` թունելի մոտ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Կոլտ» տիպի ատրճանակ`փամփշտակալով` առանց փամփուշտների:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: