«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Արդյունքները՝ ժամը 20.00-ի դրությամբ
Մայիսի 22-ին, ժամը 20.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 125 տրանսպորտային միջոց.
36-ը` Երևանում, որոնցից 23-ի վարորդները` անչափահաս,
13-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի,
89-ը` մարզերում, որոնցից 45-ի վարորդները` անչափահաս,
3-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում,
41-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նշված ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել:
Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին:
Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան:
Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: