ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Երևանի Աբովյան փողոցում

27.04.2015 17:07 ՃՏ պատահարներ

Ապրիլի 25-ին, ժամը 16.00-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 14/1 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու և բախվել կայանված «Ռենջ Ռովեր»-ի, որն էլ իր հերթին բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված աղջիկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Բուժօգնության է դիմել նաև «Մերսեդես»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: