ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հունվարի 2-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վարուժ Գ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 15-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄԷ քր. օր.-ի 401/1 հոդվածի 1-ին մասի /դրամական միջոցների բացակայության պայմաններում չեկ տրամադրելը/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վարուժ Գ.-ն տեղափոխվել է ԵՔՎ ՁՊՎ և նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ու Գլխավոր դատախազություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: