ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

01.08.2022 17:20 Գողություն
Արաբկիրի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

Հուլիսի 28-ին, տարբեր ժամերի, ոստիկանություն զանգած քաղաքացիները հայտնել էին իրենց մեքենաների կողային հայելիները գողանալու մասին: Մասնավորապես, գողացել էին մայրաքաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Ռաֆ 4»-ի, Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Լեքսուսի», Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Քեմրիի», Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Սանգյունգ Տիվոկի» կողային հայելիները, իսկ Գյուլբենկյան փողոցում կայանված «Միցուբիշի Պաջերոյի» ապակին կոտրել և գողացել էին արխիվացման 3 արկղ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունները կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը հուլիսի 30-ին ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: