Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Էջմիածին քաղաքում
13.01.2022 13:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Ալբերտ Շ.-ն, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: