ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի ոստիկանները հերոին, մեթամֆետամին ու ափիոն են հայտնաբերել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները, ապրիլի 22-ին Երևանի Բագրատունյաց պողոտայում հայտնաբերեցին ու, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց թմրամիջոցի 16 փաթեթ, որոնցից 1-ը՝ 23 գրամ հերոինի նմանվող զանգվածով, 10-ը՝ մոտ 12 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, 5-ը՝ մոտ 19 գրամ ափիոնի նմանվող զանգվածով։
Հարուցվել է քրեական գործ։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: