ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները մարիխուանա են հայտնաբերել

Մայիսի լույս 8-ի գիշերը, ժամը 4.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 17 և 24 տարեկան երկու երիտասարդի՝ «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ: Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելը և օգտագործելն էր: 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ ու նրանց բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի զանգված և կանեփի սերմի նմանվող հատիկներ: Ըստ երիտասարդի հայտարարության` հայտնաբերված մարիխուանան իրենն է, որը ձեռք է բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: