ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրում կատարված դանակահարությունը բացահայտվեց

Արաբկիրում կատարված դանակահարությունը բացահայտվեց

Մայիսի 22-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վրացական փողոցի 17 շենքի բնակարաններից մեկից «էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1964 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ Վրացական փողոցի 17 շենքի բնակարանում Սուրեն Մ.-ին դանակով հարվածել է 1969 թ. ծնված Վահագն Հ.-ն: Նա նույն օրը, ժամը 10.20-ին, ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: