Արաբկիրի քրեական հետախույզները հետախուզվողի են հայտնաբերել
04.09.2020 12:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Լենինգրադյան և Սիսակյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 34-ամյա Վահան Բ.-ն, որը օգոստոսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: