Արաբկիրի ոստիկանները կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
24.08.2020 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 22-ին Շիրակի փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա Գեղամ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: