Արագածի համայնքային ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Աշտարակում
12.10.2023 11:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արագածի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 11-ին Աշտարակ քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և Արագածի բաժին են տեղափոխել 32-ամյա Նորայր Ղ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: